Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 09/06/21

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 519.57 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.51 դրամով և կազմել 633.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 7.20 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.76 դրամով և կազմել 736.54 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 63.56 դրամով և կազմել 31624.24 դրամ: Արծաթի գինն աճել է 2.03 դրամով և կազմել 462.97 դրամ: Պլատինի գինը նվազել է 110.02 դրամով և կազմել 19477.52 դրամ:

Share