Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 19.44%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2021թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 83.49%-ով կամ 2.61 մլրդ դրամով՝ կազմելով 5.74 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 12-րդ հորիզոնականում է։

Երկրորդն Ինեկոբանկն է՝ 3.36 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 99.58%-ով կամ 1.68 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 21-րդն է։

Ակբա բանկը երրորդն է՝ 3.02 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 10.04%-ով կամ 275.23 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 25-րդ հորիզոնականում է։

Հայբիզնեսբանկը չորրորդն է՝ 2.49 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 10.5%-ով կամ 237.06 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 30-րդն է։

Հայէկոնոմբանկը 5-րդն է՝ 2.41 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 57.9%-ով կամ 883.09 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 31-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Արդշինբանկն է՝ վճարած 1.93 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 12.71%-ով կամ 281.18 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 51-րդ հորիզոնականում է:

Արմսվիսբանկը յոթերորդն է՝ 1.85 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 14.57%-ով կամ 315.6 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը ութերորդն է՝ վճարված 1.78 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 38.47%-ով կամ 495.38 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 59-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է ԱյԴի բանկը՝ 1.54 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 128.38%-ով կամ 864.39 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 69-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 10-րդն է՝ վճարած 1.14 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 16.32%-ով կամ 160.48 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 92-րդ է։

Յունիբանկը 11-րդն է՝ 1.13 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 28.82%-ով կամ 456.64 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 94-րդն է։

12-րդ հորիզոնականում Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.12 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 14.22%-ով կամ 139.85 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 96-րդ հորիզոնականում է։

Կոնվերս բանկը 13-րդն է՝ վճարած 1.1 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 44.06%-ով կամ 870.45 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 100-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 14-րդն է՝ վճարած 505.35 մլն դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 6.83%-ով կամ 32.32 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 215-րդն է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ 477.32 մլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 43.25%-ով կամ 144.11 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 229-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 16-րդն է՝ 328.97 մլն դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ անկում՝ 68.2%-ով կամ 705.65 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 327-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 122.37 մլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.19%-ով կամ 0.23 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 815-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2021թ. առաջին կիսամյակում բանկի կողմից վճարվել է 843.48 մլն դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 62.1 մլն դրամով կամ 6.86%-ով։

Առևտրային բանկերի կողմից 2021թ․ հունվար-հունիսին ընդհանուր առմամբ մուծվել է 30.06 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 19.44%-ով կամ 4.89 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.14%-ը։ 2020թ.-ին նշված ցուցանիշը 4.71% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 24/07/21 դրությամբ՝ 483.42 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 62.19 մլն դոլար։

2021թ. առաջին վեց ամիսներին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ 2.61 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ԱյԴի բանկը՝ +128.38%։

Share