Բաժին. Ֆինանսական

2021թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները նվազել են 6%-ով

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության 2021թ. առաջին կիսամյակի ցուցանիշները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Միությունից։

Վարկային ներդրումները նվազել են շուրջ 253 մլրդ դրամով կամ 6%-ով: Պատճառը՝ նախորդ տարի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում բանկերի կողմից իրականացված վատորակ վարկերի դուրսգրումներն են։

Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 866 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 42%-ը՝ (1 684 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 11%-ը՝ (415 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

2021թ. առաջին կիսամյակի տվյալներով ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 53%, արտարժույթով վարկերինը՝ 47%:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 109 մլրդ դրամով կամ 1.9%-ով, առաջին եռամսյակի հետ համեմատ աճելով շուրջ 111 մլրդ դրամով կամ 1.9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 61 մլրդ դրամով (1.6%-ով), առաջին եռամսյակի համեմատ աճելով շուրջ 68 մլրդ դրամով կամ 1.8 %-ով:

2021թ. առաջին կիսամյակում բանկայի համակարգն ապահովել է 40.7 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է շուրջ 46.7 մլն դրամով կամ 0.11 %-ով:

Share