Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում վճարային քարտերով իրականացված գործարքների թիվն աճել է 51.9%-ով

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում վճարային քարտերով իրականացվել է 21,532,464 գործարք։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 51.9%-ով կամ 10,772,048 գործարքով։

Միևնույն ժամանակ, գործարքների ծավալը կազմել է 811.9 մլրդ դրամ, ինչը 2020թ. համանման ցուցանիշից ավել է 28.3%-ով կամ 179.07 մլրդ դրամով։

Ինչ կայանում է գործարքների տեսակներին, ապա 2021թ. հունվար-մայիս ամիսների համար բաշխվածությունը հետևյալն է.

Քանակ. 37% – առցանց կամ համացանցի միջոցով (+64.5%)։ 34% – բանկոմատների միջոցով (+21.8%)։ 29% – ՊՈՍ տերմինալների միջոցով (+84.6%)։

Ծավալ. 19% – առցանց կամ համացանցի միջոցով (+17.7%)։ 66% – բանկոմատների միջոցով (+21.6%)։ 15% – ՊՈՍ տերմինալների միջոցով (+35.7%)։

Share