Բաժին. Ֆինանսական

Ո՞վ է թաքնված Bitcoin-ի ստեղծող Սատոշի Նակամոտոյի կերպարի ներքո. հերթական վարկածը

Կրիպտոարժույթներով հետաքրքրվողները գիտեն, որ Bitcoin-ի ստեղծումից անցել է տաս տարուց ավել, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է այն ստեղծել։ Առաջատար թվային արժույթի ստեղծումը կապում են Սատոշի Նակամոտո հնարված կերպարի հետ և կան բազմաթիվ վարկածներ, թե ով է իրականում թաքնված Նակամոտոյի կերպարի ներքո։

Ամերիկյան Բլումբերգ գործակալության ավագ վերլուծաբան Էրիկ Բալչունասը վերջինն է այն մարդկանցից, որը հայտարարել է, որ գտել է, թե ով է իրական Նակամոտոն։ Այս մասին նա հրապարակում է կատարել իր թվիթերյան էջում։

Բալչունասը ենթադրել է, որ բիթքոինը ստեղծել է ծրագրավորող Հել Ֆիննին, որը 2009թ.-ին առաջին բիթքոին փոխանցումն է իրականացրել Սատոշիի հետ։ Կրիպտոաշխարհում Ֆիննին հայտնի է, որպես թվային արժույթների նոր ուղղության ամենամեծ աջակիցներից մեկը։ Նա մահացել է 2014թ.-ին՝ 58 տարեկանում։ Բալչունասն իր պնդումը հիմնավորում է նաև նրանով, որ գտել է Ֆիննիի 1993թ.-ի գրառումներից մեկը, որտեղ նա նկարագրում է NFT թոքենները։

Հիշեցնենք, որ շատերը Սատոշի Նակամոտոյին փնտրում են ոչ միայն հետաքրքրությունից ելնելով, Bitcoin-ի ներկայիս փոխարժեքից ելնելով իրական Նակամոտոն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և մեծ հնարավորություն ունի կարճ ժամանակում դառնալ ամենահարուստը։

Տարբեր գնահատականների համաձայմ Սատոշի Նակամոտոյի սեփականությունն է հանդիսանում 750 հազարից մինչ 1.1 մլն Բիթքոին, ինչը նրա կարողությունը հասցնում է 35-50 մլրդ դոլար մակարդակի։

Share