Բաժին. Ֆինանսական

Հայաստանում տղամարդիկ կանանցից 55.6%-ով ավել են վճարվում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. մայիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 197,298 դրամ։ Մասնավորապես, պետական հատվածում ցուցանիշը կազմել է 169,899 դրամ, իսկ մասնավոր՝ 210,205 դրամ։ Տղամարդկան դեպքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 241,891 դրամ, իսկ կանանց համար՝ 155,476 դրամ, հետևաբար տղամարդիկ կանանցից 55.58%-ով ավել են վճարվում։

1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 105,121 դրամ, որից տղամարդկանց՝ 116,623 դրամ, իսկ կանանց՝ 93,413 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 154,070 դրամ, որից տղամարդկանց՝ 190,379 դրամ, իսկ կանանց՝ 125,518 դրամ։

50 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 245,533 դրամ, որից տղամարդկանց՝ 303,328 դրամ, իսկ կանանց՝ 190,073 դրամ։

Share