Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 30/08/21

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 493.49 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.82 դրամով և կազմել 582.27 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 6.70 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.87 դրամով և կազմել 678.70 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 176.17 դրամով և կազմել 28535.13 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.20 դրամով և կազմել 374.6 դրամ: Պլատինի գինը նվազել է 7.01 դրամով և կազմել 15723.28 դրամ:

Share