Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Մարտին Գալստյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի հետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։

Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը:

Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ և ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ:

Share