Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Մարտին Գալստյանը մասնակցել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստին

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստը, որին մասնակցել է բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական զարգացումները։

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմնի ձևավորման և գործունեության հարցերին, ստանդարտացված լիցենզիաների ներդրման մոտեցումներին։

Share