Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 08/12/21

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.40 դրամով և կազմել 493.81 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.08 դրամով և կազմել 557.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 6.70 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.06 դրամով և կազմել 653.85 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 122.92 դրամով և կազմել 28281.35 դրամ: Արծաթի գինն աճել է 2.52 դրամով և կազմել 356.19 դրամ: Պլատինի գինն աճել է 264.22 դրամով և կազմել 15019.04 դրամ:

Share