Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 199,156 դրամ

2021թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 199,156 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.0% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.9%-ով և կազմել 173,118 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.8%-ով և կազմել 211,355 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share