Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 19/01/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 19-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 481.65 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.60 դրամով և կազմել 546.14 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.30 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 655.67 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 1.70 դրամով և կազմել 28140.85 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.45 դրամով և կազմել 354.85 դրամ: Պլատինի գինն աճել է 112.47 դրամով և կազմել 15206.67 դրամ:

Share