Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով:

Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 9.5%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%:

Share