Բաժին. Ֆինանսական

2021թ.-ին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 204,048 դրամ

2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 204,048 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.6% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.2%-ով և կազմել 179,174 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.4%-ով և կազմել 215,674 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share