Բաժին. Ֆինանսական

2021թ.-ին Հայաստանում շրջանառվող վճարային քարտերի քանակն աճել է 8.25%-ով

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2,702,657 վճարային քարտ։ 2021թ. երրորդ եռամսյակի համեմատ վճարային քարտերի թիվն ավելացել է 3.11%-ով կամ 81,632-ով, իսկ 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 8.25% կամ 206,062։

Մասնավորապես, շրջանառության մեջ գտնվող ԱՐՔԱ քարտերի թիվը 765,917 է։ 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.5%-ով կամ 3,839-ով։ VISA քարտերի թիվը 1,192,511 է։ 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ դրանց թիվն աճել է 12.96%-ով կամ 139,839-ով։ MasterCard քարտերի թիվը 699,289 է, անցած 12 ամսում դրանց թիվն աճել է 10.27%-ով կամ 65,156-ով։ Այլ քարտերի թիվը (որոնց թվում նաև American Express) 44,940 է, արձանագրվել է աճ 0.51%-ով կամ 228-ով։

VISA քարտերին բաժին է ընկնում շրջանառության մեջ գտնվող քարտերի 44.12%, ԱՐՔԱ քարտերին՝ 28.34%, MasterCard-ին՝ 25.87%, և այլ քարտերին՝ 1.66%։

Ինչ կայանում է քարտերի տեսակներին, ապա շրջանառության մեջ գտնվող քարտերից դեբիտային է 1,747,868 կամ 64.67%, հաշվարկային է՝ 840,836 կամ 31.11% և վարկային է՝ 113,953 կամ 4.22%։

Ֆիզիկական անձանց կողմից շրջանառվող վճարային քարտերի թիվը 2,677,809 է, իսկ իրավաբանական անձանձ կողմից շրջանառվում է 24,848 քարտ։

Ինչ կայանում է տեխնոլոգիաներին, ապա քարտերից 820,435-ը կամ 30.36% մագնիսական ժապավենով են, 4,686 կամ 0.17%՝ միկրոպրոցեսորային, 1,462,013 կամ 54.10%՝ միկրոպոցեսորային (NFC, առանց հպման տեխնոլոգիա), 380,073 կամ 14.06%՝ հիբրիդ են և 35,450 կամ 1.31% վիրտուալ քարտեր են։

Share