Բաժին. Ֆինանսական

2021թ.-ին Հայաստանի Հանրապետության պետբյուջեի եկամուտները կազմել են 1.684 տրլն դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար – դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 1.684 տրլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 123.75 մլրդ դրամով կամ 7.93%-ով։

Ինչ կայանում է ծախսերին, ապա դրանք աճել են 4.95%-ով կամ 93.7 մլրդ դրամով և կազմել 1.988 տրլն դրամ։ Բյուջեի պակասուրդը նվազել է 8.99 մլրդ դրամով կամ 8.99%-ով և կազմել 303.93 մլրդ դրամ։

Եթե 2020թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը հիմնականում ֆինանսավորվել է ներքին աղբյուրներից՝ 359.33 մլրդ դրամ, ապա 2021թ.-ին պակասուրդի ֆինանսավորման հիմնական ծավալը ներգրավվել է արտաքին աղբյուրներից՝ 194.86 մլրդ դրամ, ներքին աղբյուրներով ֆինանսավորվել է 109.07 մլրդ դրամ։

Share