Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 28/02/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 28-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.80 դրամով և կազմել 483.92 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.91 դրամով և կազմել 540.97 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.99 դրամով և կազմել 4.79 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.31 դրամով և կազմել 647.29 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 689.20 դրամով և կազմել 29324.45 դրամ: Արծաթի գինը նվազել է 15.73 դրամով և կազմել 376.67 դրամ: Պլատինի գինը նվազել է 651.97 դրամով և կազմել 16414.1 դրամ:

Share