Բաժին. Ֆինանսական

2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.0%-ով

2022թ. հունվար-փետրվարին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 12.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7%-ով, շինարարությունն աճել է 4.9%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 8.2%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 20.1%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 365,278.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 489,498.9 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 316,297.7 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 32,735.4 մլն ՀՀ դրամ։

Share