Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 28/03/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 28-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 490.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 538.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 5.23 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.58 դրամով և կազմել 645.13 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 175.31 դրամով և կազմել 30803.14 դրամ: Արծաթի գինն աճել է 4.87 դրամով և կազմել 403.92 դրամ:

Share