Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 30/03/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 30-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.63 դրամով և կազմել 487.77 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.14 դրամով և կազմել 542.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 5.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.25 դրամով և կազմել 640.83 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 587.99 դրամով և կազմել 29952.94 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.26 դրամով և կազմել 386.41 դրամ:

Share