Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 08/04/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 8-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.23 դրամով և կազմել 475.69 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.72 դրամով և կազմել 517.79 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 6.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.09 դրամով և կազմել 620.39 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 41.92 դրամով և կազմել 29553.71 դրամ: Արծաթի գինն աճել է 0.80 դրամով և կազմել 372.86 դրամ:

Share