Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 20/05/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 20-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 458.98 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.67 դրամով և կազմել 485.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.41 դրամով և կազմել 7.81 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.96 դրամով և կազմել 572.99 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 467.68 դրամով և կազմել 27211.07 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.84 դրամով և կազմել 318.15 դրամ:

Share