Բաժին. Ֆինանսական

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 213,858 դրամ

2022թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 213,858 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 9.7% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1%-ով և կազմել 173,853 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.2%-ով և կազմել 231,960 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share