Բաժին. Ֆինանսական

Apple Pay Later-ը թույլ է տալիս կատարել գնումը և վճարել հետո

Apple կորպորացիան հայտարարել է Apple Pay վճարային համակարգի շրջանակներում գործարկված նոր գործառույթի մասին է։ Խոսքը գնում է «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայության մասին։ Ծառայությունն անվանվել է Apple Pay Later և հասանելի կլինի iOS 16 օպերացիոն համակարգով գործող սարքավորումներում։

Ծառայությունը գործում է հետևյալ կերպ՝ գնման գումարը բաժանվում է 4 մասի, առաջին մուծումն իրականացվում է գնման պահին, մնացածը գումարը գանձվում է 6 շաբաթվա ընթացքում։ Ուշ մուծվող գումարների համար հավելյալ տոկոսադրույքներ չեն հաշվարկվում։

Pay Later ծառայությունը սպասարկվում է Apple Wallet հավելվածում։ Այնտեղ օգտատերը կարող է տեսնել, թե երբ և ինչքան մուծում ունի անելու։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share