Բաժին. Ֆինանսական

Բանկային նոր այլընտրանք՝ Ֆլուիդ Ֆինանսը մեկնարկում է «հեղափոխական գլոբալ սուպերհավելվածը»

Ֆլուիդ Ֆինանսը՝ բանկային ասպարեզի նորեկը, թողարկել է իր բջջային հավելավածը, որն անվանել է «ֆինանսական սուպերհավելված»։

«Այս հեղափոխական գլոբալ սուպերհավելվածը թույլ կտա օգտատերերին անվճար, հաշված վայրկյանների ընթացքում մուտք գործել և դուրս գալ թվային աշխարհից»,- նշվում է հրապարակման մեջ։

Առաջարկը հետևյալն է. «Աշխարհում առաջին բանկային այլընտրանքը՝ կապված Ձեր Web3 դրամապանակի հետ». այն թույլ է տալիս օգտատերերին փոխանցել, ծախսել, փոխանակել և պահպանել։

Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին և տեղակայված է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։

«Մեր հավելվածը կբարեփոխի բանկային համակարգը»,- հայտարարել է գլխավոր տնօրեն և հիմնադիր Ռոբերտ Շարատը։

«Ֆլուիդ Ֆինանսը ձգտում է օգտատերերի համար ապահովել առավելագույն վերահսկում։ Խոսքը ձեր գումարի վերահսկման մասին է, թե ինչպես եք այն ծախսում, և ինչպես այն պահում։ Հիասքանչ տեխնոլոգիան և օգտատերին հատուկ հարմարեցված դիզայնը կապահովեն դա ավելի լավ, քան ցանկացած այլ փոխանակման կամ բանկային ծառայություն»։

Հավելվածը օգտատերերին առաջարկում է.

  • Տեղափոխել ֆինանսական միջոցները հաշիվների միջև։ Օգտատերերը կարող են ակնթարթորեն գումար փոխանցել՝ գցելով իրենց գումարը Ֆլուիդ հաշիվների, ավանդական բանկային հաշիվների և Web3 դրամապանակների մեջ։
  • Ուղարկել և ստանալ գումար մականվան (nickname) միջոցով։
  • Տեղաշարժվել ավանդական և թվային աշխարհների միջև։
  • Ստանալ վիրտուալ կամ ֆիզիկական Ֆլուիդ քարտ։
  • Դառնալ Ֆլուիդ Ընտանիքի անդամ` ներդնելով մեկ Fluid Token, և ծախսել թվային գումար աշխարհի ցանկացած կետից։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share