Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. Եթե ԿԲ-ն դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա կբախվենք գնաճի ևս մեկ ալիքի

Հունիսի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%։

Ընթացիկ տարվա մայիսին 12ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9 տոկոս։ 12ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8,4 տոկոս։

Գնաճից զատ առանձին մտահոգիչ թեմա է փոխարժեքը՝ արտարժույթի տատանումներ ու դրամի արժևորում։ Փոխարժեքի շուկայում առկա զարգացումների թեմայով Մարտին Գալստյանը նկատում է՝ Կենտրոնական բանկը որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա: Իրենք ինտերվենցիաներ արել են միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել են որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ։

Փոխարժեքի շուկայում առկա զարգացումների համատեքստում դրամի արժևորումը հատկապես մնահոգում է արտահանողներին։ Գալստյանը նկատում է՝ եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի:

Այս և այլ օրակարգային թեմաներով գլխավոր դրամատանը զբաղվում են մշտապես։ ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը պատրաստ է արձագանքել համարժեքորեն։

Share