Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 08/07/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 8-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.29 դրամով և կազմել 410.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.66 դրամով և կազմել 416.50 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 6.72 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.38 դրամով և կազմել 492.23 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 11.08 դրամով և կազմել 23078.79 դրամ: Արծաթի գինն աճել է 3.50 դրամով և կազմել 256.47 դրամ:

Share