ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 15-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 413.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.69 դրամով և կազմել 415.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 7.25 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.55 դրամով և կազմել 489.53 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 273.87 դրամով և կազմել 22605.30 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.11 դրամով և կազմել 249.35 դրամ: