Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 25/07/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 25-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.78 դրամով և կազմել 411.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.78 դրամով և կազմել 420.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.09 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.86 դրամով և կազմել 495.64 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 323.61 դրամով և կազմել 22969.85 դրամ: Արծաթի գինն աճել է 6.16 դրամով և կազմել 248.75 դրամ:

Share