Բաժին. Ֆինանսական

Idplus. երբ պլյուսում են բոլորը

Մինչև օրս մեր երկրում գոյություն չուներ լոյալության այնպիսի հարթակ, որը հավասարապես օգտակար ու կիրառելի կլիներ թե՛ վաճառակետերի, թե՛ դրանց հաճախորդների համար։ idplus-ը գալիս է լրացնելու այդ բացը, այն էլ՝ լիովին թվային տարբերակով ստեղծելով աննախադեպ հնարավորություններ։

Եվ այսպես, idplus-ը լիովին նոր, թվային, միասնական և ժամանակակից լոյալության հարթակ է, որում հաճախորդը հնարավորություն կունենա՝

  • Ստանալ բոնուսներ և քեշբեքեր բազմաթիվ գործընկերների մոտ Idram&IDBank հավելվածով QR/NFC-ով գնումներ կատարելիս,
  • Աճուրդի միջոցով վաճառել իր կուտակած բոնուսային միավորները՝ դրանք վերածելով գումարի, և իհարկե գնել բոնուսներ զեղչերով այլ օգտատերերից,
  • Մեկ հպումով, ցանկացած վայրից և ցանկացած ժամի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց խանութ այցելելու,
  • Օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելիս,
  • Վաճառակետում վճարելիս օգտագործել կոմբո-վճարման հնարավորությունը՝ նվեր-քարտ, բոնուս, Idram-ով վճարում՝ idplus հավելվածում ճկուն ընտրելով տարբերակների համադրությունը,
  • Տեսնել տարբեր վաճառակետերում իր կողմից կուտակված բոնուսային միավորներն (հարթակի գործընկերների թվային բոնուսային քարտերի տեսքով) ու գործարքների ողջ պատմությունը։

Վաճառակետերի համար idplus-ը հարթակ է, որով նրանք հեշտությամբ և առանց ներդրումների կստեղծեն իրենց սեփական թվային լոյալության համակարգը և կկառավարեն այն ամբողջական և առավել ճկուն գործիքակազմի շնորհիվ՝ ստանալով հնարավորություն․

  • Լիովին թվայնացնել լոյալության համակարգերը,
  • Ներդնել բոնուսների և քեշբեքերի հաշվարկման և տրամադրման սեփական մեխանիզմ ընտրած պայմաններով և տարբեր գործոններից կախված,
  • Առաջարկել թվային նվեր-քարտեր, իսկ դրանց գնորդներին՝ քեշբեքեր,
  • Իրենց հաճախորդներին առաջարկել ամենատարբեր ակցիաներ հատուկ պայմաններով՝ անգամ նշելով ակցիայի օրը, ժամը, կտրոնի գումարը, կոնկրետ ապրանքատեսակը և այլն,
  • Գնահատել իրենց լոյալության ծրագրերի կամ ակցիաների արդյունավետությունը հարթակում պատրաստի հաշվետվությունների միջոցով։

Ինչպե՞ս է գործում idplus լոյալության հարթակը․

Նպատակ ունենալով դառնալ լոյալության ունիվերսալ թվային հարթակ՝ idplus-ի թիմն իրացրեց հարթակի օգտագործման հնարավորությունները, որոնք առավելագույնս հարմարավետ են թե՛ օգտատերերի, թե՛ գործընկերների համար․

Այսպես, բոնուսների կուտակում հարթակի Գործընկերների մոտ (թվային բոնուս-քարտեր)․

  • Ավտոմատ՝ Իդրամով վճարելիս գործընկերների մոտ
  • Idram QR-ի ընթերցում վաճառակետերում idplus հավելվածի միջոցով, կամ այլ միջոցով վճարում (վճարային քարտեր, կանխիկ)։

Բոնուսների և/կամ նվեր-քարտերի օգտագործում հարթակի Գործընկերների մոտ․

  • Idram QR-ի ընթերցում վաճառակետերում idplus հավելվածի միջոցով՝ ընտրելով կոմբո-վճարում՝ կուտակված բոնուսների, նվեր-քարտերի, Idram-ով վճարման համադրություն։ Համակարգը, կախված բոնուսների և նվեր-քարտերի հաշվեկշռից, ավտոմատ կարգավորում է վճարման համադրությունը, բայց օգտատերը կարող է հեշտությամբ ընտրել իր ցանկացած համադրությունը հավելվածի ներսում՝ գնման պահին։

Բոնուսներ, քեշբեքներ, նվեր-քարտեր տրամադրող գործընկերների ցանկին կարելի է ծանոթանալ idplus հավելվածի «Առաջարկներ» բաժնում։ Անհրաժեշտ է միայն ներբեռնել հավելվածը, իսկ մանրամասներին ծանոթանալու համար՝ այցելել idplus-ի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջեր։

Share