Բաժին. Ֆինանսական

Այսուհետ Իդրամ հաշիվը հնարավոր է համալրել Իդրամի տերմինալների միջոցով

Այսուհետ Իդրամ հաշիվը հնարավոր է համալրել Իդրամի տերմինալների միջոցով։

Համալրում իրականացնելու համար անհրաժեշտ է

  • Իդրամ համակարգում ունենալ Պրեմիում պլյուս կարգավիճակ,
  • Լինել IDBank-ի հաճախորդ,
  • Սինքրոնացնել Իդրամի և IDBank-ի հաշիվները,
  • Idram&IDBank հավելվածի «Ավելին» բաժնի «Պայմաններ և դրույթներ» ենթաբաժնում ստորագրել «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով էլ․ դրամապանակի լիցքավորման համաձայնագիրը»։

Իսկ ինչպես համալրել՝

Իդրամ տերմինալի վրա ընտրել «Իդրամ» կոճակը, մուտքագրել Իդրամ ID-ն կամ հեռախոսահամարը և վերջ․ պարզապես գումարը նախ փոխանցվում է IDBank-ի դրամային հաշվին, որից էլ անմիջապես՝ Իդրամ դրամապանակին։

Իդրամ հաշվի համալրումը Իդրամ տերմինալներից առանց միջնորդավճարի է։

«Իդրամ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ

Share