Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 26/10/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 26-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.53 դրամով և կազմել 399.38 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.04 դրամով և կազմել 400.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.51 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.77 դրամով և կազմել 461.96 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 48.56 դրամով և կազմել 21305.37 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.24 դրամով և կազմել 242.43 դրամ:

Share