Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 12,0%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է 5-րդ անգամ՝ 7.75%-ից հասցնելով 10.5%-ի։

Share