Բաժին. Ֆինանսական

2022թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 30%-ով

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր հրապարակումը, որտեղ ներառված են բանկային համակարգի հիմնական ցուցանիշները։

Այսպիսով, սեպտեմբերի վերջի դրությամբ բանկերի կապիտալը կազմել է 1.2 տրլն դրամ, իսկ ակտիվները՝ 7.7 տրլն դրամ։

2022թ. 9 ամիսների ընթացքում բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է մոտ 279 մլրդ դրամով կամ 30%-ով, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում աճել է 66 մլրդ դրամով կամ 5.8%-ով։

Միևնույն ժամանակ, բանկերի կանոնադրական կապիտալը 2022թ. սկզբից աճել է 136 մլրդ դրամով կամ 24.2%-ով, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աճ 5 մլրդ դրամով կամ 0.7%-ով։

Share