Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 30/11/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 30-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 394.87 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.36 դրամով և կազմել 408.89 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.97 դրամով և կազմել 473.61 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 64.03 դրամով և կազմել 22251.16 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.57 դրամով և կազմել 271.24 դրամ:

Share