ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ սպառողական վարկ՝ առանց եկամուտների և զբաղվածության հաստատման՝ իրենց գործող դրական վարկային պատմության հիման վրա: Վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ են միայն անձնագիր և սոցիալական քարտ։
Պարզեցված գործընթացով վարկը հասանելի է 19․5%-ից 20․2% տարեկան տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 22․5%-24%): Վարկի նվազագույն գումարը 100 հազար ՀՀ դրամ է, ժամկետը` 24-ից 60 ամիս:
«Սպառողական վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված պրոդուկտներից մեկը մեր հաճախորդների համար, և չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք վերջիններիս նկատմամբ պահանջարկի աճ։ Դեկտեմբերի առաջին շաբաթում նոյեմբերի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների ծավալն աճել է 3 անգամ։ Ակնկալում ենք, որ վարկերի տրամադրման պարզեցումը լրացուցիչ աջակցություն կլինի մեր վարկառուներին ամանորյա տոների նախօրեին՝ իրենց ֆինանսական խնդիրները լուծելու հարցում: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք հետևողական լինել հաճախորդների վարկային գերծանրաբեռնվածությունը կանխելուն, որի շրջանակում նաև պահանջում ենք հաճախորդների շարունակական դրական վարկային պատմության հաստատում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նահագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:
Սպառողական վարկ ստանալու համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ: Վարկային միջոցները տրամադրվում են հաճախորդի հաշվին: Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: