Բաժին. Ֆինանսական

Ղազախստանի բանկը հրապարակել է թվային տենգեի ներդրման հայեցակարգը

Ղազախստանի ազգային բանկը հաջողությամբ ավարտել է թվային տենգեի փորձարկման ծրագիրը։ Ծրագրի արդյունքների հիման վրա հրապարակվել է CBDC ներդրման հայեցակարգը։

Թվային տենգեի փորձարկման վերջին փուլին մասնակցություն են ունեցել իրական գնորդներ և առևտրային ու ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Թոքենով աշխատող հատուկ հավելվածի միջոցով իրականացվել է 3,500 գործարք։

Թվային տենգեն նաև ունի առանց ինտերնետի փոխանցման հնարավորություն, ինչն ընդլայնում է արժույթի օգտագործման հնարավորությունները։

Ղազախստանում իրականացված հարցումը պարզել է, որ բնակչության 60%-ը պատրաստ է օգտագործել թվային արժույթը։ Սպավում է, որ թվային արժույթը կներդրվի 2023թ. վերջին։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share