2022 թվականը մարտահրավերներով լի հերթական տարին էր բոլորիս համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները և սահմանային լարվածությունը, դրանց հետևանքները, ինչպես նաև դաշնակից երկրների միջև սրված հարաբերությունները։
Չնայած այս ամենին՝ փորձել ենք պատվով հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու էլ ավելի մեծ թափով զարգանալ։ Ուստի տարին ամփոփելիս չենք կարող չնշել որոշ ձեռքբերումներ և զուտ թվային ցուցանիշներ։ Դե ինչ, սկսենք․
Չմոռանանք անդրադառնալ մեր թիմի ու հաճախորդների ամենասիրելի նախաձեռնության՝ «Մի դրամի ուժի» ձեռքբերումներին․ այս տարի նախաձեռնությունը դարձավ 2 տարեկան, իսկ հավաքված գումարի մասին հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն հատել ենք 111 միլիոն դրամի շեմը՝ աջակցելով 9 շահառու կազմակերպությունների և հիմնադրամների, որոնք ամենաշատն ունեին դրա կարիքը։
Դե իսկ տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում IDBank-ի և գործընկեր Իդրամ կազմակերպության ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին։
2023 թվականի համար էլ ավելի մեծ ծրագրեր ենք նախատեսում․ վստահ ենք, որ մեր գործընկերների և հաճախորդների հետ միասին կարող ենք հասնել շատ ավելի տպավորիչ արդյունքների՝ տրամադրելով լավագույն բանկային փորձառությունը մեր հաճախորդներին և լինելով լավագույն ընտրությունը մեր գործընկերների համար։
Իսկ մինչ այդ շնորհավորում ենք մեր հաճախորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը․ թող նոր 2023 թվականը լինի մեծ ու ազնիվ նպատակների իրագործման, բարի գործերի կատարման և երջանիկ պահերով լցված տարի բոլորիս համար։ Խաղաղություն մեր պետությանը, սեր և ջերմություն բոլորիս ընտանիքներին։