Բաժին. Ֆինանսական

HSBC Հայաստանը ամանորյա տրամադրություն է պարգևում Կոտայքի մարզի փոքրիկներին

Ամանորին երազանքներն իրականանում են: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան կամ Բանկ) շնորհիվ ամանորյա հրաշքներին  հավատացին Կոտայքի մարզի 35 համայնքի շուրջ 250 փոքրիկներ, որոնք ստացան նվերներ Ձմեռ պապիկից:

HSBC Հայաստանը այս տարի ևս կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Խաղալիքների հավաքը» (Toy Drive): «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ջանքերով երեխաների` Ձմեռ պապին ուղղված նամակները հասան Բանկի աշխատակիցներին, որոնք, այցելելով Կոտայքի մարզ, հեքիաթային օր պարգևեցին Ձմեռ պապին հավատացող ու սպասող մանուկներին:

2007 թ․-ից ի վեր ողջ աշխարհում HSBC բանկի աշխատակիցները «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում Ամանորին ընդառաջ խաղալիքներ են գնում կարիքավոր ընտանիքների երեխաների համար՝ առաքելով դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:

«Խաղալիքների հավաքը» համայնքներին ուղղված աջակցության ծրագիր է, որն արդեն 15 տարի անընդմեջ իրականացվում է HSBC Հայաստանի կողմից: Յուրաքանչյուր տարի անչափ հպարտությամբ եմ հետևում, թե ինչ ոգևորությամբ են մեր աշխատակիցները մասնակցում նախաձեռնությանը և ինչ հոգատարությամբ են նախապատրաստում նվերները` ցանկանալով տոն պարգևել երեխաներին, որոնց համար ուշադրությունն ու ջերմությունն առանձնահատուկ նշանակություն ունեն:

Որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում` մեր բանկն  իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով իր ներդրումն է ունենում համայնքների կյանքում: Սակայն այս նախաձեռնությունը յուրահատուկ խորհուրդ ունի. ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներ հավատում են, որ Ամանորին կարող են իրականանալ իրենց ամենաանհավանական թվացող երազանքները», – նշում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 63 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,985 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Share