Բաժին. Ֆինանսական

ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԾԱՎԱԼԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ

2011թ. երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 188 մլրդ դրամի 3747812 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 16.7 մլրդ դրամ: Հատկանշական է, որ նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, ընդ որում` էլեկտրոնային առևտուրը` 0.8 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումները` 2.4 մլրդ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 9%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 58%-ով (6.13 մլրդ դրամով):

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 892124: Ցուցանիշը երկրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 8.6%-ով (70844 քարտով):

Share