Բաժին. Ֆինանսական

Նոր կամուրջ բանկի և հաճախորդների միջև. բացվել է Ինեկոբանկի Դավթաշեն մասնաճյուղը

Ինեկոբանկն ու Դավթաշեն համայնքի բնակիչներն այսուհետ ավելի մոտ կլինեն: Բացվել է բանկի նոր` երկար սպասված Դավթաշեն մասնաճյուղը, որն Ինեկոբանկի առաջին մասնաճյուղն է այս համայնքում։

Երևանի Տիգրան Պետրոսյան 1/7 hասցեում Ինեկոբանկի նորաբաց մասնաճյուղն իր դռներն է բացում ինչպես վաղուց հավատարիմ դարձած, այնպես էլ  նոր հաճախորդների առջև՝ մատուցելու յուրաքանչյուրի ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային ընդլայնված ծառայություններ։

Թվային բանկինգի սրընթաց զարգացման այս ժամանակաշրջանում, երբ ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում։ Ուստի, կատարելագործված մասնաճյուղային ցանց ունենալն Ինեկոբանկի շարունակական նախաձեռնություններից է։

Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու վերազինմանն ուղղված աշխատանքներն Ինեկոբանկում մշտական բնույթ են կրում՝ հետապնդելով մեկ նպատակ՝ ապահովել յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետ սպասարկումը։

«Թեև Ինեկոբանկի հաճախորդներն այսօր ունեն հնարավորություն գրեթե բոլոր գործարքներն իրականացնել առցանց՝ InecoOnline համակարգի կամ InecoMobile և InecoMobile Business հավելվածների միջոցով, մենք ուրախ ենք, որ Դավթաշեն համայնքում ու հարակից տարածքներում բնակվող մեր հաճախորդներն այսուհետ ունեն հնարավորություն սպասարկվելու իրենց ավելի մոտ գտնվող նորաբաց մասնաճյուղում։ Ուրախ կլինենք տեսնել մեր ինչպես վաղուց հավատարիմ դարձած, այնպես էլ նոր հաճախորդներին Դավթաշեն մասնաճյուղում և ծանոթացնել բանկի բոլոր պրոդուկտներին ու ծառայություններին, որոնք կօգնեն արդյունավետ կերպով հասնել իրենց ֆինանսական նպատակներին»,-նշում է Գ․ Մամիկոնյանը ։  

Նորաբաց Դավթաշեն մասնաճյուղի տարածքում տեղադրված են նաև  ինքնասպասարկման  տերմինալներ՝ վճարային, ինչպես նաև կանխիկացման և հաշվի համալրման, որոնք հասանելի են հաճախորդներին 24 / 7 ռեժիմով՝ ապահովելով բանկային գործարքների իրականացման համար հավելյալ ճկունություն:

Share