Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75%

Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից։ Նիստի ժամանակ որոշվել է՝

  • անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6 անգամ՝ 7.75%-ից հասցնելով 10.75%-ի։

Share