Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 01/02/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 1-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 395.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.69 դրամով և կազմել 430.96 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 5.65 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.44 դրամով և կազմել 487.59 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 1.78 դրամով և կազմել 24478.42 դրամ: Արծաթի գինը նվազել է 8.09 դրամով և կազմել 292.57 դրամ:

Share