Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ Պահուստի Դաշնային Համակարգը 0.25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը

ԱՄՆ Պահուստի Դաշնային Համակարգը 25 բազիսային կետով կամ 0.25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի (վերաֆինանսավորման տոկոսադրույք) միջակայքը՝ 4.5-4.75%։ Սա 2022թ. մարտից տոկոսադրույքի բարձրացման նվազագույն ցուցանիշն է։ Տոկոսադրույքi բարձրացման տեմպերը զգալիորեն նվազել են վերջին ամիսներին։ 4.5-4.75% միջակայքը 2007թ.-ից (տնտեսական ճգնաժամ) գրանցված ամենամեծ ցուցանիշն է։

ԴՊՀ-ն ընդգծել է սպառողների և արդյունաբերական ծախսերի փոքր աճը։ Վերջին ամիսներին նաև արձանագրվել է աշխատատեղերի քանակի արագ աճ, իսկ գործազրությունը մնացել է ցածր մակարդակում։ Նշվում է նաև, որ գնաճը դեռևս մնում է բարձր մակարդակում և հիմնական տոկոսադրույքը բարձրացումը կօգնի հասնել գնաճի նպատակային 2% ցուցանիշին։

Վերջին տարում հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է 8 անգամ: 2022թ. նոյեմբերին տոկոսադրույքը բարձրացվեց 0.75 տոկոսային կետով, իսկ դեկտեմբերին՝ 0.5։

Նշենք, որ 2022թ. դեկտեմբերի դրությամբ ԱՄՆ-ում տարեկան գնաճը կազմել է 6.5%, իսկ տարվա ընթացքում ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է հունիսին, երբ գնաճը կազմել էր 9.1%։ Չնայած դրական միտումներին, պետք է նշենք, որ սա դեռևս բավական հեռու է նպատակադրված 2% ցուցանիշից։

Share