Բաժին. Ֆինանսական

DEUTSCHE BANK. ԵՎՐՈՅԻ ԱՆԿՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Գերմանական Deutsche Bank-ն այսօր` հունվարի 9-ին, հրապարակել է եվրոպական միացյալ արժույթի փոխարժեքի վերաբերյալ իր պաշտոնական կանախտեսումները: Համաձայն այս կանխատեսումների` 2012 թվականի առաջին կիսամյակում եվրոյի փոխարժեքն ամերիկյան դոլարի և ճապոնական յենի նկատմամբ կգրանցի շարունակական անկում: Ինչպես նշվում է Deutsche Bank-ի հայտարարության մեջ` եվրոպական պարտքային ճգնաժամն «անցել է իր բոլոր սահմանները», և նման պարագայում ցանկացած սցենարային զարգացում ուղեկցվելու է եվրոյի փոխարժեքի անկմամբ ու այս արժույթի դիրքերի թուլացմամբ: Ըստ Deutsche Bank-ի վերլուծաբանների` 2012 թվականի հունիս ամսվա վերջին եվրոյի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ կտատանվի 1.20 դոլարի սահմաններում:
Share