Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 13/02/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 13-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.55 դրամով և կազմել 394.69 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.69 դրամով և կազմել 421.57 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 5.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.51 դրամով և կազմել 475.36 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 279.40 դրամով և կազմել 23598.81 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.84 դրամով և կազմել 280.63 դրամ:

Share