Բաժին. Ֆինանսական

PWC. ՈՍԿԻՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԹԱՆԿԱՆԱԼ

2012 թվականին ոսկու գինը շարունակաբար կբարձրանա և արդյունքում կհատի մեկ տրոյական ունցիայի դիմաց 2 հազար ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Այսպիսին են ոսկու արդյունահանման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների կանխատեսումները: Ինչպես փաստում են PwC-ի կողմից անցկացված հարցումները` շուկայի մասնակիցների գերակշիռ մասն ընթացիկ տարվա համար ակնկալում է ոսկու գնի բարձրացում` ոլորտային միաձուլումների և կլանումների աճի, ինչպես նաև ոսկու նկատմամբ համաշխարհային պահանջարկի մեծացման ընդհանուր համատեքստում:

Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում ոսկին դիտվում է որպես «յուրահատուկ ֆինանսական գործիք», որն առանձին երկրներին թույլ է տալիս հաղթահարել համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունությունն ու շահել երկրի տնտեսության նկատմամբ ներդրողների վստահությունը: Սրանով է բացատրվում այն փաստը, որ վերջին մի քանի տարիների կտրվածքով զգալի աճել է կենտրոնական բանկերի պահանջարկը ոսկու նկատմամբ: Նման միտում, ըստ վերլուծաբանների, սպասվում է նաև ընթացիկ տարում, ինչն, անշուշտ, «կպահի» ոսկու գինը բարձր մակարդակում:

Share