Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 06/03/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 6-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել 388.49 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 412.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 5.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.89 դրամով և կազմել 466.46 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 80.72 դրամով և կազմել 22996.41 դրամ: Արծաթի գինն աճել է 3.84 դրամով և կազմել 263.42 դրամ:

Share