ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 10-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 388.24 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.76 դրամով և կազմել 423.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.71 դրամով և կազմել 482.54 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 12.22 դրամով և կազմել 24988.13 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.16 դրամով և կազմել 311.24 դրամ: