Բաժին. Ֆինանսական

Ինեկոբանկը նոր ղեկավար ունի․ գործադիր տնօրեն է նշանակվել Հայկ Ոսկանյանը

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն նոր ղեկավար ունի։ Բանկի գործադիր տնօրենի պաշտոնն է ստանձնել Հայկ Ոսկանյանը, ով ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ 2017 թվականից զբաղեցնում էր Ինեկոբանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը։

«Շնորհավորում եմ Հայկ Ոսկանյանին Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթում մեծ հաջողություններ։ Հավատում եմ, որ նա կառաջնորդի բանկը դեպի նորանոր ձեռքբերումներ»,-իր խոսքում նշել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։

«Շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար, համոզված եմ, որ մեր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին կշարունակենք ապահովել Ինեկոբանկի ընթացքը դեպի աճ և զարգացում»,-նշել է Հայկ Ոսկանյանը։

Մինչ Ինեկոբանկին միանալը, Հ․ Ոսկանյանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական  բանկում, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, Ազգային հիփոթեքային ընկերությունում և ոլորտի այլ առաջատար կազմակերպություններում։

Ինեկոբանկը Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական կարիքներին: 27 տարի շարունակ բանկն ապահովում է հարմարավետություն՝ սպասարկելով շուրջ 600.000 հաճախորդի և 350.000 առցանց  օգտատիրոջ: Այս տարիների ընթացքում  բանկը մշակել է նորարարական թվային լուծումներ և պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում։

Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում (Facebook, Instagram

Share